Իրավունք

Անկախության հռչակագիրը չի քննարկվել. Սրբուհի Գալյանը՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Անկախության հռչակագիրը չի քննարկվել. Սրբուհի Գալյանը՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի ընթացքը՝ նշելով, որ Սահմանադրական խորհրդի աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։ 

«Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում, և վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության։ Խորհուրդը որոշումներ է կայացրել որոշ ձևակերպումների վերաբերյալ՝ թե ինչ տեսքով դրանք պետք է ներառվեն Սահմանադրության տեքստում։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը, և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ արդեն կայացված է խորհրդի քվեարկությունը, կներկայացնենք հանրությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գալյանը։

Լրագրողների հարցին՝ արդյոք խորհրդում արդեն քննարկվե՞լ է Անկախության հռչակագիրը, նախարարը պատասխանեց՝ ոչ։ «Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի՝ ոչ։ Հարցի պատասխանն է՝ ոչ»,-նշեց Սրբուհի Գալյանը։

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում