Եվրոպա

Փարիզում սկսվում են Մակրոնի կնոջ գենդերային պատկանելությունը կասկածի տակ դնելու գործով դատական լսումները

1 րոպեի ընթերցում

Փարիզում սկսվում են Մակրոնի կնոջ գենդերային պատկանելությունը կասկածի տակ դնելու գործով դատական լսումները

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու գործով հոկտեմբերի 27-ին Փարիզում տասը մարդ կկանգնի դատարանի առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24-ը։

Նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը դատական հայց էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին, ինչին 2024 թվականի դեկտեմբերին ու 2025 թվականի փետրվարին հաջորդել էին հետաքննություններն ու ձերբակալությունները։ 

Տասը մեղադրյալները, որոնց շարքում են 41-60 տարեկան ութ տղամարդ և երկու կին, կկանգնեն Փարիզի քրեական դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են համացանցում Ֆրանսիայի առաջին տիկնոջ գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Այդ հայտարարություններում նրանք անգամ Բրիջիտ Մակրոնի՝ ամուսնուց 24 տարի մեծ լինելը մեկնաբանել էին որպես «պեդոֆիլիա»։

Մեղավոր ճանաչվելու պարագայում ձերբակալված 10 անձանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։

Մակրոնի փաստաբանը չի պատասխանել AFP գործակալության հարցմանը, հայտնի չէ, թե արդյոք նա ներկա կլինի դատական լսումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում