Վիճակագրական կոմիտեն արձագանքել է Արթուր Խաչատրյանի հայտարարությանը տրանսպորտի սակագների գնաճի ցուցանիշի վերաբերյալ

6 րոպեի ընթերցում

Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որով վերջինս կասկածի տակ էր դրել տրանսպորտի սակագների 4.6 տոկոս աճի ցուցանիշը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտի սակագները 100 դրամից դարձել են 150 դրամ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Մարիամ Երիցյանը նշել է, որ 4.6 տոկոս աճն արտացոլում է 2025թ. հունվար-սեպտեմբերը 2024թ. հունվար-սեպտեմբերի համեմատ «Տրանսպորտ» խոշորացված խմբում ներառված ապրանքների և տրանսպորտային ծառայությունների (օրինակ՝ փոխադրամիջոցներ՝ ավտոմեքենաներ, հեծանիվներ, պահեստամասեր և պարագաներ, անվադողեր, վառելանյութեր և քսանյութեր, տեխնիկական սպասարկում և նորոգում, վարորդական դասընթացներ և թեստեր, երկաթուղային, օդային և ավտոճանապարհային, ներառյալ տաքսիներով փոխադրումների ծառայություններ) գների և սակագների փոփոխությունը ոչ միայն քաղաք Երևանում՝ որտեղ 2025թ. փետրվարից վերանայվեցին հանրային տրանսպորտով իրականացվող ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագները, այլև ողջ հանրապետությունում արձանագրված փոփոխության մեծությունը նշված ապրանքախմբում:

«Ընդհանուր առմամբ 5-նիշ դասակարգման 22 ենթախմբերի ապրանքների և ծառայությունների գնային փոփոխությունները միևնույն հաշվետու ժամանակաշրջանում կարող են դրսևվորել տարբեր՝ աճի կամ նվազման միտումներ: Արդյունքում միջին կշռված ցուցանիշի դրսևվորած միտումը կարող է չհամընկնել ենթախմբերի կամ կոնկրետ ապրանքի (ծառայության) տվյալ ամսում դրսևվորած միտումին: 

Հարկ է նշել, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկման միջազգային մեթոդաբանության ներքո կիրառվող «Անհատական սպառում ըստ նպատակների դասակարգչի» (ինչն ապահովում է երկրների միջև համապատասխան ցուցանիշների համադրելիությունը) «Տրանսպորտ» խոշորոցված խումբը ներառում է հետևյալ ենթախմբերը՝ 07.1 Փոխադրամիջոցների գնում, 07.2 Անձնական փոխադրամիջոցների շահագործում, 07.3 Տրանսպորտի ծառայություններ:  

07.3 Տրանսպորտային ծառայությունների ենթախումբն իր հերթին տարանջատվում է 07.3.1 Երկաթուղային մարդատար տրանսպորտի ծառայություններ, 07.3.2 Ավտոճանապարհային մարդատար տրանսպորտի ծառայություններ և 07.3.3 Օդային մարդատար տրանսպորտի ծառայություններ դասերի (տես՝ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվար-սեպտեմբերին» ամսական տեղեկագրի 61-63 էջերը: Տեղեկագրի 61-րդ էջում 07.3.1.2 ծածկագրով խմբավորված տողում ներկայացված է, որ մարդատար տրանսպորտով փոխադրումը մետրոյով ծառայությունների սակագներն աճել են 28.3 տոկոսով, իսկ 07.3.2.1 ծածկագրված ավտոճանապարհային մարդատար տրանսպորտի ծառայությունների (Ավտոբուսներով ներքաղաքային փոխադրման ծառայություններ, Ավտոբուսներով միջքաղաքային (ներառյալ միջպետական) փոխադրման ծառայություններ, Երթուղային  տաքսիներով ներքաղաքային փոխադրման ծառայություններ, Երթուղային  տաքսիներով միջքաղաքային (ներառյալ միջպետական) փոխադրման ծառայություններ, Տրոլեյբուսներով փոխադրման ծառայություններ) սակագները՝ 15.3 տոկոսով (էջ 62): Վերջինս ներառում է տարբեր սակագների փոփոխությունները ոչ միայն քաղաք Երևանում, այլ հանրապետության 10 մարզերում: 

Ի լրումն նշեմ, որ օրինակ՝ 2025թ. հուվար-սեպտեմբերին 2024թ. հունվար-սեպտեմբերի համեմատ փոխադրամիջոցների գնում ենթախմբում արձանագրվել է 4.7%, անվադողերի գների՝ 1.1%, վառելանյութերի և քսանյութերի անձնական փոխադրամիջոցների համար գների՝ 1.0%, այդ թվում, բենզինի գների 2.6% և դիզելային վառելիքի գների 5.1%, անձնական փոխադրամիջոցների շահագործման գների՝ 0.9% նվազում, իսկ պահեստամասերի գներն աճել են 0.4%-ով:

Ինչ վերաբերում է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներքո իրականացվող ուղետոմսերի արժեքների փոփոխությանը, ինչը կիրառության մեջ է դրվել 2025 թվականի փետրվարից, ապա այն միագործոն կիրառության սակագին չէ, քանզի պարունակում է բազմաշերտ սակագնային փաթեթներ պարունակող համակարգ (1 ուղևորություն, 180 րոպե, 1օր, 7 օր, 10 ուղևորություն, 30 օր, 90 օր, 365 օր, օդանավակայան): Այն ընդգրկում է նաև ընդգրկում է արտոնության իրավունք ունեցող շահառուների (օրինակ՝ թոշակառուներ, դպրոցական տարիքի երեխաներ, ուսանողներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) ուղևորափոխադրումների արդյունքում ձևավորված սակագները:

Երևան քաղաքում ներքաղաքային հանրային տրանսպորտի ամսական փաստացի վավերականացումների (վալիդացիաների) արդյունքում ձևավորված ուղետոմսերի միջին ամսական արժեքների հաշվարկն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից և ամսական պարբերականությամբ ներկայացվում է Արմստատին ՀՀ ՍԳԻ-ի հաշվարկներում ներառելու համար»,- նշել է Երիցյանը:

Հայերեն

Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է չորս լեռնագնացի մարմին. վեց մարդու որոնումները շարունակվում են

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի