Եվրոպա

Զելենսկին Լոնդոնում հանդիպում է Սթարմերի հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Լոնդոնում հանդիպում է Սթարմերի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Դաունինգ սթրիթ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և «Կամեցողների կոալիցիայի» մյուս առաջնորդների հետ հանդիպման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սթարմերը գրկախառնությամբ ողջունել է Զելենսկուն, երկու ղեկավարները մի քանի խոսք են փոխանակել և լուսանկարվել, որից հետո մտել են վարչապետի նստավայր։ 

Սթարմերին և Զելենսկուն այնուհետև կմիանան Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հանդիպմանն առցանց ձևաչափով կմիանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Այս հանդիպման ավարտից հետո տեղի կունենա «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին առցանց ձևաչափով կմիանան ևս 20 ղեկավարներ։ 

Մինչև Լոնդոն գալը Զելենսկուն Վինձորի ամրոցում ընդունել է Չարլզ 3-րդ թագավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում