Եվրոպա

Զելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի Լոնդոն՝ տարբեր ղեկավարների հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի Լոնդոն՝ տարբեր ղեկավարների հետ բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վինձորի ամրոցում հանդիպում է անցկացնում Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Սա այս տարի նրանց արդեն երրորդ հանդիպումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն»

Ուկրաինայի ղեկավարն այնուհետև կուղևորվի Լոնդոն, որտեղ անցկացվելու է, այսպես կոչված, «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Դաունինգ Սթրիթում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմը և այն քայլերը, որ Բրիտանիան կարող է ձեռնարկել Կիևին իր աջակցությունը շարունակելու համար։

Սթարմերին և Զելենսկուն այնուհետև կմիանան Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հանդիպմանն առցանց ձևաչափով կմիանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Այս հանդիպման ավարտից հետո տեղի կունենա «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին առցանց ձևաչափով կմիանան ևս 20 ղեկավարներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում