Կրեմլը համաձայն է «վեց ամիս անց տեսնել» Թրամփի պատժամիջոցների հետևանքը

2 րոպեի ընթերցում

Կրեմլը համաձայն է կես տարի հետո տեսնել նոր պատժամիջոցների հետևանքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս կերպ է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթի հետևանքները կհայտնվեն կես տարի անց։

«Մենք իրոք կտեսնենք, Աստված տա, տեսնենք, թե ինչ կլինի վեց ամիս անց։ Մենք տեսնում ենք այն, ինչ կա այժմ, տեսնում ենք այն, ինչ եղել է մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, և Աստված տա,  տեսնենք, ինչ կլինի վեց ամիս հետո, մեկ տարի հետո», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամերիկյան նոր սահմանափակումներն էականորեն չեն ազդի երկրի «տնտեսական ինքնազգացողության» վրա։ Բացի դրանից, Պուտինն ընդգծել էր, որ պատժամիջոցներն իրենցից ներկայացնում են ոչ բարեկամական գործողություն Մոսկվայի նկատմամբ, և որ այդ քայլը «չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք հենց նոր են սկսել վերականգնվել»։ Այդ գործողություններով ԱՄՆ վարչակազմը միայն վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, արձանագրել էր Ռուսաստանի նախագահը։

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ռոսնեֆտ»-ը և «Լուկօյլ»-ը, ինչպես նաև այդ ընկերությունների 34 դուստր ձեռնարկություններ ներառել է ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթում:

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու և ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայերեն

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը