Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան տարածքային զիջումների չի գնալու

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։

«Ոչ մի տարածքային զիջում»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է, բայց, ըստ նրա, Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել։

«Հրադադարը հնարավոր է։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հրադադար։ Սակայն Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում է անհրաժեշտ։ Մենք պատրաստ ենք հրադադարի շուրջ բանակցությունների։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի։ Սակայն բանակցությունների բովանդակությունը կարևոր է։ Մեզ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին։ Նա նշել է, որ սա կարևոր ազդանշան է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ աշխարհի մյուս երկրներին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «հենց այն է, ինչին մենք սպասում էինք»։ 

«Աստծո կամքով, այն կաշխատի», - հույս էր հայտնել Ուկրաինայի նախագահը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում