Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է մարզում իրականացվող շինաշխատանքների կատարման ընթացքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ պարբերաբար ուսումնասիրվում են մարզում այլ գերատեսչությունների կողմից և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող  247 օբյեկտում իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանից, ուսումնասիրությունների արդյունքում 40 օբյեկտում արձանագրվել են թերություններ, որոնց գերակշիռ մասը կապալառու կազմակերպությունների կողմից շտկվել է, իսկ մնացածը գտնվում է շտկման փուլում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ՝ մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են երաշխիքային ժամկետներում գտնվող սուբվենցիոն ծրագրերը:

Արձանագրվել է 39 թերություն, որից շտկվել է 20-ը, իսկ մնացած 19 շինարարական օբյեկտներում, որոնք գտնվում են Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում, դեռևս շտկված չեն: 

Հարցը քննարկվել է օրերս կայացած Գեղարքունիքի մարզի խորհդրի նիստում, որտեղ առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ երաշխքային ժամկետներում գտնվող ծրագրերում արձանագրված շինարարական թերությունների շտկման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ