Սարկոզիին բանտում կպաշտպանեն անվտանգության երկու աշխատակիցներ՝ նրա դեմ սպառնալիքների պատճառով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 22-ին հաստատել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտարկության ընթացքում կպաշտպանվի երկու անվտանգության աշխատակիցների կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։

Նախարարի խոսքով՝ Սարկոզին կօգտվի «պաշտպանության պայմանավորվածությունից՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը և նրա դեմ ուղղված սպառնալիքները»։

Երկու անվտանգության աշխատակիցներ կտեղակայվեն Փարիզի «Լա Սանտե» բանտի՝ Սարկոզիի հարևան խցում։

Սարկոզին, ինչպես ակնկալվում է, կմնա բանտի մեկուսացման կամ «VIP» թևի ինը քառակուսի մետր տարածքով խցում՝ այլ կալանավորների հետ շփումից խուսափելու համար: Այս հատուկ պայմաններում կալանավորներին թույլատրվում է օրական մեկ անգամ միայնակ զբոսանքի դուրս գալ փոքրիկ բակում: Սարկոզիին նաև կթույլատրվեն այցելություններ շաբաթական երեք անգամ:

Նիկոլա Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին, սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել քրեական դավադրություն կազմելու համար, որի ընթացքում նա միլիոնավոր դոլար կանխիկ գումար է վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից՝ իր նախագահական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:

Աշխարհ

Սարկոզին ժամանել է բանտ՝ սկսելով 5-ամյա ազատազրկման ժամկետը

Հայերեն

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը