Աշխարհ

Սարկոզին ժամանել է բանտ՝ սկսելով 5-ամյա ազատազրկման ժամկետը

2 րոպեի ընթերցում

Սարկոզին ժամանել է բանտ՝ սկսելով 5-ամյա ազատազրկման ժամկետը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի «Լա Սանտե» բանտ, որտեղ պետք է անցկացնի 5 տարի. նա ազատազրկման է դատապարտվել իր քարոզարշավի համար Լիբիայից գումար ներգրավելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նախկին նախագահը տնից դուրս է եկել կնոջ՝ Կառլա Բրունիի հետ միասին։ Նրան ողջունել է աջակիցների բազմությունը, որոնք վանկարկել են «Նիկոլա» և երգել Ֆրանսիայի ազգային օրհներգը։

Սարկոզիի նկատմամբ դատավճիռը հայտնել են սեպտեմբերին։ 

«Ես ցանկանում եմ ասել, որ այս առավոտյան բանտարկվում է ոչ թե Հանրապետության նախկին նախագահը, այլ անմեղ մի մարդ», - հայտարարել է Սարկոզին։ 

Սարկոզիի դատավճիռը կայացվել է տարիներ տևած դատական գործընթացից հետո՝ կապված մեղադրանքների հետ, որ 2007 թվականին նա միլիոնավոր դոլար կանխիկ գումար է վերցրել Լիբիայի ղեկավար Մուամմար Քադաֆիից՝ իր նախագահական ընտրարշավը ֆինանսավորելու համար։

Սարկոզին մեղավոր է ճանաչվել մտերիմ օգնականների հետ դավադրություն կազմակերպելու համար, սակայն նրան արդարացրել են միջոցներն անձամբ ստանալու կամ օգտագործելու գործով։

Նախկին նախագահը հետևողականորեն հերքել է իր մեղքը և գործը որակել է քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում