Զելենսկին հաստատել է պաշտպանական ծախսերի ավելացումը 7,78 միլիարդ դոլարով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ազգային անվտանգության և պաշտպանության պետական ​​բյուջեի ծախսերը մեծացվում են 324,7 միլիարդ գրիվնայով (մոտ 7,78 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Միջոցները կհատկացվեն Ուկրաինայի զինված ուժերին, զենքի ձեռքբերմանը, Ազգային գվարդիային, Պետական ​​հատուկ կապի ծառայությանը և այլ ուժային մարմիններին։

Գերագույն ռադան այս օրենքն ընդունել էր հոկտեմբերի 21-ին։

Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, օրենքը կօգնի կատարել պարտավորությունները հայրենիքի պաշտպանների նկատմամբ և ապահովել աշխատավարձերի ժամանակին վճարումը։

Նրա խոսքով՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսները կծախսվեն պաշտպանության վրա։

«Ի վերջո, մենք այս միջոցների մի մասը՝ 294.3 միլիարդ գրիվնան, տրամադրում ենք «Արտահերթ եկամուտների արագացման» (ERA) վարկերի եվրոպական մասի միջոցով՝ չվերադարձվող վարկ, որը հիմնված է սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսների վրա», - հավելել է նա։

Հայերեն Русский

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ