Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ զրույցում ողջունել է Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրային հարաբերությունները, Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Իրաքում ամերիկյան առևտրային գործարքների ձևակերպումն ավարտելուն ուղղված ջանքերը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն նաև շնորհավորել է իրաքցի վարչապետին Իրաքի և Թուրքիայի միջև խողովակաշարով նավթի արտահանումը վերսկսելու կապակցությամբ։ Պետքարտուղարը հավելել է, որ «դա օգուտ կբերի Իրաքին, Թուրքիային և ամերիկյան բիզնեսին»։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իրաքցի գործընկերների հետ աշխատանքին՝ Իրաքի ինքնիշխանությունը պահպանելու, տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական կապերն ուժեղացնելու համար։

Հայերեն English Русский

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26