ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  The Times of Israel-ը։

Վենսն աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչների՝ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։

Ըստ աղբյուրների՝ նա պետք է մեկնի Իսրայելի հարավ՝ ամերիկյան և միջազգային աշխատանքային խմբի շտաբ, որը դեռ նոր է հիմնադրվում և հետագայում պետք է վերահսկի Գազայում հրադադարի իրականացումը։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Վենսը մամուլի ասուլիս կանցկացնի տեղական ժամանակով 18:00-ին Երուսաղեմի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում։

Հոկտեմբերի 22-ին նա Երուսաղեմում կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Վենսի ժամանմանը նախորդել էր Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանումն Իսրայել՝ հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։

The New York Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Վաշինգտոնի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Նեթանյահուն կարող է դադարեցնել Գազայում հրադադարը և վերադառնալ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ Վենսը, Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ չխաթարել համաձայնագիրը։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել