Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերահաստատում է խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերահաստատում է խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հանձնառությունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված Եվրոպական միության առաքելությունը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իր հանձնառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:

«Եվրոպական միության առաքելության 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան, տեղում աշխատում են Հայաստանում։ Ամեն օր ու գիշեր մեր հատուկ խմբերը պարեկություն և մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու առաքելությանը»,- նշված է հաղորդագրությունում։ 

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում