Քաղաքականություն

Մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործում. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործում. ՀՀ ԱԳ նախարար

Հարավային Կովկասը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործում։ «Արմենպրրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից՝ քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն և ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները: Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է և երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ՝ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում»,- նշել է նախարարը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում: Նախարար Միրզոյանը մասնակցում է Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում