Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Ջարմակ և Մահմուդիա շրջանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ութ ավիրահարվածներն ուղղվել են Լիբանանի հարավային դաշտավայրային շրջաններին՝ առաջացնելով պայթյուններ ու անտառային հրդեհներ։

Նաբատիե շրջանի քաղաքացիական պաշտպանության խմբերը և Իսլամական առողջապահության մարմինը աշխատանքներ են տանում հրդեհները տեղայնացնելու և մարելու ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրության մեջ նշել է, որ բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Նաբատիեում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։

««Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է Լիբանանում ահաբեկչական ենթակառուցվածքների վերականգնման փորձերը։ Ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնությունները», - նշված է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ կշարունակի գործել ցանկացած սպառնալիք վերացնելու և Իսրայելի Պետությունը պաշտպանելու համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել