Գեղարքունիքում շարունակվում են նախորդ տարիներից 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2022-2024 թվականներից 2025 թվական է  տեղափոխվել 94 սուբվենցիոն ենթածրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6,7 միլիարդ դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերը  նշված 94 ենթածրագրից  շինաշխատանքներն ավարտված են 34 -ում: 35 ենթածրագրում  կատարվել է  90-95 տոկոս և ավելի աշխատանքներ։ Մինչև 70 տոկոս աշխատանքներ իրականացված են 2 ենթածրագրում։ Շինաշխատանքներն ավարտված են 3  ենթածրագրում, բայց կառուցվել  են նախագծային շեղումներով: 20 ենթածրագրով իրականացվել է գույքի ձեռքբերում, որն ամբողջությամբ ավարտվել է:

Նշված 94 սուբվենցիոն ենթածրագրից 50-ի համար ՀՀ կառավարության տարբեր որոշումներով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ, որից 1,6 միլիարդ դրամը փոխանցվել է կապալառու կազմակերպություններին, իսկ 500 միլիոն  դրամի փոխանցման գործընթացն ընթանում է։ 

 2025 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 23 ծրագիր (118 ենթածրագիր), որոնց արժեքն, ըստ կնքված պայմանագրերի, կազմում է 10 միլիարդ 127 միլիոն 989 հազար  դրամ, որից 6 միլիարդ 163 միլիոն 994  հազար  դրամը  ՀՀ կառավարության մասնաբաժինն է, 3 միլիարդ 963 միլիոն  դրամը՝ համայնքային։ 

9  ծրագիր գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման փուլում: 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ