Սևան համայնքում նշվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը

2 րոպեի ընթերցում

Արդեն երկրորդ անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր, որի շրջանակներում էլ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում  իրականացվել են  մի շարք միջոցառումներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  Ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում: Միջին խմբի սաները դաստիարակ Լիլիթ Մարգարյանի հեղինակած «Սևանի խոսող ձկնիկը» գրքի միջոցով ծանոթացել են Սևանա լճի ծագմանն ու կենդանական աշխարհին: 

Միջոցառումը շարունակվել է «Վ․ Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում, որտեղ կազմակերպվել էր «Պահպանենք ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները» թեմայով զրույց քննարկում՝ մասնակցությամբ Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների: Ցուցադրվել է օրվան համահունչ ֆիլմ, որին հաջորդել են ազգային խաղերի ներկայացումները:

«Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կազմակերպվել է Տառատեսակների ցուցահանդես, որն ուղեկցվել է  տառերի և տառատեսակների օգտագործման, դրանց կիրառման վերաբերյալ ճանաչողական տեղեկատվական նյութի տրամադրմամբ:

«Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ մասնակցությամբ դպրոցի սաների և դասատուների: 

Համերգային ծրագրին ներկա են եղել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Ազնաուրյանը, հիմնադրամի աշխատակիցներ, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ՀՈԱԿ-ների տնօրեններ, աշխատակիցներ, ծնողներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրն ամփոփել է «Նկուղ» հարթակում, որտեղ «ՍևանաՑԱՆՑ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում ոլորտի մասնագետների և փորձագետների հետ: 

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ