Իրանի և «Թալիբանի» պաշտոնյաները քննարկել են սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության և Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը և ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգությունն ապահովելու ուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մանրամասներ ներկայացնելով տեղի ունեցած հանդիպումից։

Նշվում է, որ Քաբուլում կայացած հանդիպմանը մասնակցել են Աֆղանստանում Իրանի դեսպան Ալիռեզա Բիկդելին, Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին և «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքանին։ 

Բանակցությունները ծավալվել են երկու հարևան երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և սահմանային հարցերի շուրջ։ Երկու կողմերն էլ մանրամասն խորհրդակցություններ են անցկացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և ընդհանուր սահմանի երկայնքով համակարգման բարելավման համատեղ ջանքերի վերաբերյալ։ 

Հաղորդվում է, որ իրանական պատվիրակությունը շեշտել է ընդհանուր սահմանների երկայնքով կայունության պահպանման և փոխըմբռնման ու համագործակցության ոգով խնդիրները լուծելու համար երկխոսության շարունակման կարևորությունը։ 

Իր հերթին Հաքանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ «Թալիբան»-ը ձգտում է բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լավ հարաբերությունների։

 

Հայերեն

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը