Աշխարհ

Հնդկաստանը Գայանայի նավթի իր առաջին խմբաքանակն է գնել ամերիկյան Exxon Mobil ընկերությունից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը Գայանայի նավթի իր առաջին խմբաքանակն է գնել ամերիկյան Exxon Mobil ընկերությունից

Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները Գայանայի նավթի առաջին խոշոր խմբաքանակն են գնել ամերիկյան ExxonMobil ընկերությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների:

Նրանց տվյալներով՝ Հնդկաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանը՝ Indian Oil Corp.-ը, և Hindustan Petroleum Corp. ձեռնարկությունը ձեռք են բերել 4 միլիոն բարել Golden Arrowhead մակնիշի գայանական անմշակ նավթ: Առաջին նման գործարքի շրջանակներում մատակարարումը կիրականացնեն 2025 թ. վերջին կամ 2026 թ. սկզբին:

Մեկ այլ վերամշակող ընկերություն՝ Hindustan Petroleum Corp-ը, առաջին անգամ գնել է Liza և Unity Gold նավթ. 2 միլիոն բարելի մատակարարումը նախատեսված է նույն ժամանակահատվածում։

Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանը դիվերսիֆիկացնում է իր նավթի մատակարարումները՝ փորձարկելով նոր տեսակներ Հարավային Ամերիկայից, որտեղ արտադրությունն աճում է։ 

Հնդկաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ կընդլայնի և կդիվերսիֆիկացնի էներգիայի աղբյուրները։ Այս հայտարարությունից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է ռուսական նավթի գնումները դադարեցնելու պատրաստակամության մասին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում