Մշակույթ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 35 տարեկան է

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 35 տարեկան է

Քաղաքաշինության կոմիտեի ենթակայությամբ գործող Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 35-ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը թանգարանի աշխատակիցներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործական ու գիտական նոր ձեռքբերումներ։ Կոմիտեի ղեկավարը նշել է, որ թանգարանն անցել է կայացման և զարգացման ճանապարհ՝ իր շուրջ ձևավորելով մասնագիտական յուրահատուկ միջավայր։ Նրա դիտարկմամբ՝ հաջողությունների գրանցման այդ ճանապարհը հարթել են իրենց գործի նվիրյալ աշխատակիցները։

Հոբելյանական միջոցառման շրջանակում բացվել է «Նմուշներ Հայաստանի ճարտարապետության գանձարանից» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարան-ինստիտուտի պահոցում առկա հայ ճարտարապետության ժառանգության նմուշները։ 

Ըստ աղբյուրի՝ թանգարան-ինստիտուտի 35-ամյակի կապակցությամբ թանգարանի երկարամյա մի քանի աշխատակիցներ և աջակիցներ պարգևատրվել են հուշամեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն, այժմ՝ գիտահետազոտական բաժնի ղեկավար Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, հաղթահարված դժվարությունները, իսկ ներկայիս տնօրեն Զարուհի Հայրապետյանն անդրադարձել է առաջիկա ծրագրերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում