Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ռուսական ռազմական բազաների թեման եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի բանակցությունների օրակարգում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բազաների վերաբերյալ թեման արծարծվել է օրակարգում», - ասել է Պեսկովը։

Այսպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին՝ արդյոք հաջողվել է հոկտեմբերի 15-ին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել Սիրիայում ռուսական ռազմակայանների ճակատագրի շուրջ։

Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք աշ-Շարաան պահանջ հնչեցրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին հանձնելու վերաբերյալ, և ինչպիսին է նախագահ Պուտինի դիրքորոշումն այս հարցում։

«Ինչ վերաբերում է Ասադին, մենք հաղորդելու ոչինչ չունենք այս համատեքստում», - ասել է Պեսկովը։

Ռուսաստան

Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ աշ-Շարաային

Հայերեն Русский