Միացյալ Նահանգներ

Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of India պարբերականը նշում է, որ ըստ գերատեսչության՝ Հնդկաստանի ներմուծման քաղաքականությունը որոշելիս «առաջնահերթություն է տրվում հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը»: 

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ էներգակիրների կայուն գինը և անխափան մատակարարումները Հնդկաստանի էներգետիկ քաղաքականության երկու նպատակներն են: 

«Սա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայական պայմաններին», - նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:

Թրամփը հայտարարել էր, որ Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը, ինչի պատճառով Սպիտակ տունն ավելի վաղ բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում