Գյումրիի քաղաքապետը Սահմանադրական դատարան դիմելու հարցը հանեց ավագանու նիստի օրակարգից

4 րոպեի ընթերցում

2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած Գյումրիի ավագանու հերթական նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշեց քվեարկությունից հանել Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավագանու օրակարգում ներառված էր 20 հարց, որոնցից մեկը վերաբերում էր 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելուն։ Նշված նախագծով առաջարկվում էր նաև հայտարարել մրցույթ՝ օրենքով սահմանված կարգով փաստաբանական ծառայություններ ներգրավելու նպատակով, որի առավելագույն շեմը սահմանվում էր 6 միլիոն ՀՀ դրամ։

Քաղաքապետարանի հիմնավորմամբ՝ բյուջեի այդ դրույթը խախտել է ՀՀ Սահմանադրությունը և մի շարք օրենքներ՝ վնաս հասցնելով Գյումրի համայնքի շահերին։ Մասնավորապես՝ համայնքն, ըստ քաղաքապետարանի, զրկվել է պարտադիր և կամավոր խնդիրների լուծման ֆինանսական հնարավորությունից, ինչը խաթարում է համայնքի բնականոն գործունեությունը։ Հետևաբար, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան՝ օրենսդրական խախտումները վիճարկելու նպատակով։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշեց, որ նախաձեռնությունը ծառայում է Գյումրիի զարգացման ու գյումրեցիների շահերին՝ ընդգծելով դրա ազդեցությունը աշխատատեղերի ստեղծման և անօթևանության խնդիրների լուծման վրա։

Այնուամենայնիվ, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը հակադարձեց՝ հայտարարելով, որ կառավարության կողմից Գյումրիի համար նախատեսված գումարները չեն կրճատվել։ Ըստ նրա՝ 2018 թվականից քաղաքում իրականացվել են խոշոր ներդրումներ. միայն պետական դոտացիաներն այդ ընթացքում կազմել են շուրջ 22,5 միլիարդ դրամ՝ նախորդ տասնամյակի 17 միլիարդի համեմատ։ Բացի այդ, սուբվենցիոն ծրագրերի և պետական ներդրումների ծավալը 2018-ից հասել է մոտ 77,1 միլիարդ դրամի։ «Այս թվերը վկայում են կառավարության հետևողական ներդրումային քաղաքականության մասին, և մենք բոլորս տեսնում ենք մեր քաղաքի փոփոխված դիմանկարը»,-ասաց Վահագն Մկրտչյանը։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը առաջարկեց ժամանակավորապես հարցը հանել օրակարգից և նախ կազմակերպել մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով, օրինակ, Հրանտ Բագրատյանի թիմի տնտեսագետներին ու իրավաբաններին՝ Սահմանադրական դատարան դիմելու համար ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնելու նպատակով։ Նրան միացավ նաև «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը նշեց. «Ես կարող եմ անձամբ օգտվել իմ իրավունքից և դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ունեմ անհրաժեշտ փաստարկներ՝ դոտացիաների առումով։ Սակայն, հաշվի առնելով ավագանու առաջարկները, այս պահին հարցը հանում եմ քվեարկությունից՝ հանրային քննարկումներից հետո այն վերանայելու նպատակով»։

Նիստի ընթացքում քվեարկությունից հանվեց նաև փաստաբանական ծառայությունների համար բյուջեից 6 միլիոն դրամ հատկացնելու հարցը։                                                                                                                                             

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում