Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Մոդին խոստացել է դադարեցնել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Մոդին խոստացել է դադարեցնել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։ 

«Ինձ համար հաճելի չէր, որ Հնդկաստանը նավթ է գնում, և այսօր նա (խմբ․ - Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի։ Սա մեծ քայլ է։ Հիմա մենք պատրաստվում ենք հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, Հնդկաստանն ու Չինաստանը ծովով արտանհանվող ռուսական նավթի երկու խոշորագույն գնորդներն են և օգտվում են զեղչված արժենքներից, որին Ռուսաստանը  ստիպված էր համաձայնել այն բանից հետո, ինչի եվրոպական գնորդները հրաժարվեցին մատակարարումներից։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով։ 

Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Թրամփի այս հայտարարությանը։ 

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է նաև, որ մտադիր է հոկտեմբերի 26-28-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հնդկաստանի վարչապետ Մոդիին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում