ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են Լոռիի պատմության և մշակույթի հուշարձաններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման  աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները:

Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները  լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին