Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրներին ուղղված իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու՝ իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային նա անդրադարձել է Սպիտակ տանը՝ իր արգենտինացի պաշտոնակից Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես շատ խիստ դիրքորոշում ունեմ դոլարի հարցում, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գործարքներ կատարել դոլարով, առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր դա չեն ցանկանում», - զրույցի տեսանյութն է տարածել Forbes Breaking News-ը։

Ըստ Թրամփի՝ BRICS-ի երկրները վարում են «դոլարի վրա հարձակումների» քաղաքականություն։ 

«Ես ասել եմ, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է լինել BRICS-ում, դրանում ոչ մի արտասովոր բան չկա, բայց մենք մաքսատուրքեր կսահմանենք ձեր երկրի դեմ, և բոլորը դուրս են եկել։ Բոլորը դուրս են գալիս BRICS-ից», - պնդել է ԱՄՆ ղեկավարը։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել