Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ վերջինս մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

«Վարչապետը չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և երեկ արված կեղծ հայտարարությունների պատճառով», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին։ Նա նաև Ռուսթավելի պողոտայից տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում։

ԵԱՀԿ գործող նախագահը Թբիլիսի է ժամանել հոկտեմբերի 14-ին և հանդիպում ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Մինչ այդ Էլինա Վալտոնենին ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վալտոնենը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ դա էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։  

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայերեն English Русский

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է