2025 թվականին Շիրակի մարզից ներկայացվել է 38 սուբվենցիոն ծրագիր՝ 132 ենթածրագրով

3 րոպեի ընթերցում

2025 թվականին Շիրակի մարզի վեց համայնք ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել 38 սուբվենցիոն ծրագիր՝ 132 ենթածրագրով։ Այս ծրագրերն ուղղված են մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ու  բարելավմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 11 միլիարդ 933 միլիոն դրամ, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է ավելի քան 6 միլիարդ 401 միլիոն դրամ կամ մոտ 54 տոկոս։ Կառավարության մասնակցությունն այս տարի աճել է ավելի քան 866 միլիոն դրամով։

Գյումրին ներկայացրել է երկու ծրագիր՝ 19 ենթածրագրով, ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2 միլիարդ 400 միլիոն դրամ, կառավարության մասնակցությունը՝ 45 տոկոս։ 

Ախուրյան համայնքը ներկայացրել է 12 ծրագիր՝ 40 ենթածրագրով, ընդհանուր ծախսը՝ մոտ 3 միլիարդ 785 միլիոն դրամ, կառավարությունն այս նախագծերում համաֆինանսավորում է 53 տոկոսով։ 

Արթիկ համայնքի ներկայացրած յոթ ծրագիրը՝ 53 ենթածրագրով, կազմել է մոտ 2 միլիարդ 871 միլիոն դրամ, որոնցից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 62 տոկոս։ 

Անի համայնքից ներկայացվել է երկու ծրագիր՝ ութ ենթածրագրով, մոտ 1 միլիարդ 491 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Կառավարության մասնակցությունն այստեղ կազմում է 49 տոկոս։ 

Աշոցքից ստացվել է 10 ծրագիր՝ 37 ենթածրագրով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 942 միլիոն դրամ է, կառավարության աջակցությունը՝ 63 տոկոս։ 

Ամասիայից ներկայացվել է հինգ ծրագիր՝ ութ ենթածրագրով, ընդհանուր՝ շուրջ 439 միլիոն դրամի չափով, որից կառավարության համաֆինանսավորումը 50 տոկոս է։

Նշված ծրագրերից այս պահի դրությամբ հաստատվել են 18-ը՝ 80 ենթածրագրով, որոնք կազմում են շուրջ 5 միլիարդ 272 միլիոն դրամ։ Ութ ծրագիր հետաձգվել է։

2018-2025 թվականների ընթացքում Շիրակի մարզում իրականացվել է ավելի քան 75 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն, որից շուրջ 27 միլիարդ 600 միլիոն դրամը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։                                                                                 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում