ՀԱՄԱՍ-ը մեղադրել է իսրայելական ուժերին հրադադարը խախտելու համար

3 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազիմ Կասսամը։

 «Իսրայելական բանակի կողմից այսօր առավոտյան Գազայի մի քանի բնակիչների սպանությունը օդային և հրազենային հարվածների միջոցով հրադադարի համաձայնագրի խախտում է։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները և ապահովել, որ նա չխուսափի միջնորդների առջև իր պարտավորություններից՝ Գազայի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ»,- նշել է խոսնակը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են իսրայելական բանակի կրակից Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Հալաուա շրջանում:

Բապտիստական ​​հիվանդանոցը հայտարարել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայիա թաղամասում իսրայելական ուժերի կողմից հինգ պաղեստինցիների զոհվելու մասին։ 

Նասեր բժշկական համալիրն իր հերթին հայտնել է, որ երկու պաղեստինցի է վիրավորվել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում արձակված կրակոցների հետևանքով։

Իսրայելական բանակն իր հերթին պնդել է, որ կրակ է բացել «Գազայի հատվածում դեղին գիծը հատելու փորձ կատարող կասկածյալների» ուղղությամբ։

«Փորձեր են արվել կասկածյալներին հեռացնելու համար։ Կասկածյալները չեն ենթարկվել և շարունակել են մոտենալ զորքերին, որոնք կրակ են բացել՝ սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բնակիչներին հետևել հրահանգներին և չմոտենալ տարածքում տեղակայված զորքերին», - նշվել է հայտարարության մեջ։

Պաղեստինյան աղբյուրները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի առավոտից Գազայի հատվածի հյուսիսում բախումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությանը կից անվտանգության աշխատակիցների և իսրայելական ուժերի միջև։

Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելի ուժերը լուսաբացին ներխուժել են Արևմտյան ափի Նաբլուս և Տուբաս քաղաքներ՝ թիրախավորելով վերջերս փոխանակման շրջանակներում ազատ արձակված մի շարք բանտարկյալների տները։

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով