Միրզոյանն անդրադարձավ TRIPP-ի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքներ են իրականացրել և իրականացնում՝ TRIPP նախագծի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման) կյանքի կոչման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Երկաթուղու այն հատվածը, որն անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIPP, իր հստակ անվանումն ու սկզբունքներն ունի: Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ, և, իհարկե, փոխադարձությունը: Երբ կունենանք վերջնական ամբողջական պատկերացում, կհանրայնացնենք դրանք: Մանրամասները դեռ պիտի հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը նաև հավելեց, որ կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի պատասխանատվություն կառուցապատման և հետագա շահագործման ուղղությամբ։ 

Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ TRIPP-ի վերաբերյալ այս պահին համաձայնեցված է այն, ինչը հրապարակված է:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի