Թեհրանը դատապարտել է Քնեսեթում Իրանի դեմ Թրամփի հայտարարությունները

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի՝ Իսրայելի Քնեսեթում Իրանի դեմ արված «անհիմն, անպատասխանատու և ամոթալի» արտահայտությունները։ Գերատեսչությունն ԱՄՆ-ին որակել է որպես «աշխարհում ահաբեկչության ամենամեծ գեներատոր»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim  գործակալությունը։

Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ն բարոյական իրավունք չունի մեղադրելու ուրիշներին՝ հաշվի առնելով «ահաբեկչության, միջամտության և Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ հանցագործություններին մեղսակից լինելու իր երկարատև պատմությունը»։

Մերժելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի բազմիցս հնչեցրած մեղադրանքները՝ նախարարությունը նշել է, որ նման կեղծիքները չեն կարող արդարացնել «ամերիկյան և սիոնիստական ​​ռեժիմների համատեղ հանցագործությունները» Իրանի ինքնիշխանության և քաղաքացիների դեմ։ Հայտարարության մեջ նշվել է, որ նման գործողություններով պարծենալը միայն «խորացնում է ԱՄՆ կառավարության մեղքը և բացահայտում է նրա թշնամանքի խորությունը իրանական ազգի նկատմամբ»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ դատապարտում է «ԱՄՆ-ի մեղսակցությունը օկուպացված Պաղեստինում սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությանը և ագրեսիային»՝ պահանջելով, որ Վաշինգտոնը պատասխանատվության ենթարկվի «Իսրայելի ռեժիմը միջազգային արդարադատությունից պաշտպանելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրա դեմ ցանկացած արդյունավետ գործողություն խոչընդոտելու համար»։

Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ նախագահի՝ խաղաղություն և երկխոսություն փնտրելու պնդումը կտրուկ հակասում է Վաշինգտոնի՝ իրանցի ժողովրդի դեմ ուղղված թշնամական և հանցավոր գործողություններին։

Թրամփը հոկտեմբերի 13-ին Քնեսեթում հայտարարել է, որ Իրանը «մեծ հարված է ստացել» 12-օրյա պատերազմում, բայց հիանալի կլիներ, եթե Իրանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիր կնքվեր։

Թրամփը կրկին հաստատել է, որ այս տարվա սկզբին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են երկրի միջուկային ծրագիրը։ Նա նաև բարձր է գնահատել Իսրայելի գործողությունները, որի հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի գիտնականներ են զոհվել։

Թրամփը նաև նշել է, որ եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն չհարձակվեին Իրանի վրա, ապա Գազայի հատվածում խաղաղության համաձայնագիրը չէր կնքվի։

Իրանին պարտված և թուլացած ներկայացնելուն զուգահեռ, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններին։

Իրան

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Հայերեն Русский

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ