Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները։  Եկեղեցին մեծ պատմամշակութային արժեք ունեցող 5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույցներից է։

Վերականգնման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին, սակայն մի քանի պատճառներով՝ փաստաթղթային և հնության պահպանման խնդրի բարդությունների, աշխատանքները որոշ ժամանակ մնացել էին կիսատ։ Քանի որ եկեղեցին համարվում է պատմամշակութային ժառանգություն, վերականգնումը պետք է իրականացվի  սկզբնական տեսքի պահպանմամբ։ Աշխատանքների ընթացքում օգտագործվում են եկեղեցու պահպանված հին քարերը։

«Ուրախությամբ նշեմ, որ տարիների չարչարանքներից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները։ Ճիշտ է՝ եղանակային պայմանների պատճառով հնարավոր է որոշ ընդհատումներ լինեն, բայց հույս ունենք, որ գարնանն աշխատանքները լիարժեք կշարունակվեն։ Սա շատերի երազանքն է։ Աշխատանքներն իրականացվում են բարերարի միջոցներով, ով չի ցանկանում հրապարակել իր անունը, և մենք հարգում ենք այդ որոշումը»,-«Արմենպրես»-ին հայտնեց Արթիկի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Եկեղեցու վերականգնման համար օգտագործվում են բացառապես եկեղեցու հին քարերը, և միայն բացակայության դեպքում է կիրառվում նոր քար՝ համապատասխանեցված հնությանը։ Ամեն մանրուք պահպանվում է, որպեսզի շինությունն ունենա իր իսկական պատմական տեսքը։

«Գիտամեթոդական խորհուրդը երկար քննարկումներից հետո պարզաբանեց այս հարցերը, և այժմ արդեն գործնական փուլում ենք։ Իհարկե, ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, սակայն տեղում աշխատող հանձնախումբը լուծում է տալիս դրանց։ Վերականգնող ճարտարապետը մշտապես կապի մեջ է»,-նշեց Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Թեև եկեղեցին պատմականորեն հայտնի է որպես Սուրբ Աստվածածին, որոշ աղբյուրներում այն հիշատակվում է որպես Սուրբ Մարինե, իսկ տեղի բնակչության մի մասն այն հիշում է որպես Սուրբ Հարություն եկեղեցի։

 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում