Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Շարմ Էլ Շեյխում. միացել է նաև Պակիստանի վարչապետը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Շարմ Էլ Շեյխում. միացել է նաև Պակիստանի վարչապետը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ Էլ Շեյխում ընթացող Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրույցի տեսանյութն ու լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Նա հայտնել է, որ շատ ուրախ է զրուցելիս տեսնել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին հիշեցրել է երկու երկրներիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեն՝ ստորագրված  2025թ․ օգոստոսի 31-ին Չինաստանում:

ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով Եգիպտոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով: Շարմ Էլ Շեյխ քաղաքում Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում