Մերձավոր Արևելք

Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Դամասկոսի մերձակա ռազմական դիրքերին. Sham TV

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Դամասկոսի մերձակա ռազմական դիրքերին. Sham TV

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող ցամաքային թիրախների վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sham TV հեռուստաալիքը։ 

Մասնավորապես նշվում է, որ հարվածները հասցվել են քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող  ռազմական դիրքերին։ Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։ 

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռնում են Դամասկոսի հարավային ծայրամասերի երկնքում, ինչպես նաև Դերաայի և Էլ Քունեյթրայի նահանգներում։ Հոկտեմբերի 12-ին իսրայելական հրետանին գնդակոծության է ենթարկել սիրիական բանակի հրամանատարական կետը Թել Ահմարի բարձունքներում։ 

Sham TV-ի տվյալներով՝ տարեսկզբից ի վեր իսրայելական օդուժն ավելի քան 80 գրոհ է իրականացրել Սիրիայի տարածքում՝ խոցելով 135 ռազմական օբյեկտներ, ներառյալ զինապահեստներ, շտաբներ և զորանոցներ։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 61 մարդ, ներառյալ  29 քաղաքացիական անձ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում