Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, ևս մի քանիսը համարվում են անհայտ կորած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Հեղեղները սողանքներ են առաջացրել՝ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների և գետերի՝ ափերից դուրս գալու պատճառ դառնալով:  

Իդալգո նահանգի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են 16 մարդու մահվան մասին՝ նշելով, որ վնասվել են առնվազն 1000 տներ և հարյուրավոր դպրոցներ: 

Պուեբլա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Արմենտան հայտարարել է, որ սողանքների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, ևս 5-ն անհետ կորած են համարվում։ Իշխանությունները հայտնել են Վերակրուս նահանգում ևս 2 մահվան դեպքի մասին։

«Մենք աշխատում ենք բնակչությանն աջակցելու, ճանապարհները բացելու և էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ», - ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով