Շիրակի մարզում համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը 2025թ․առաջին ինն ամիսներին կազմել է 79,5%

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման միջին ցուցանիշը կազմել է 79,5%։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Համայնքներից ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում՝ 71,8%։ Գյումրի համայնքը չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս:

Մարզպետ Դավիթ Առուշանյանը եկամուտների հավաքագրման ցուցանիշը ոչ միայն գոհացուցիչ չի համարել, այլև այն գնահատել է որպես մտահոգիչ։ Նրա խոսքով՝ 2025 թվականի տարեկան եկամուտների հավաքագրման ցուցանիշը դեռ կազմում է 56%, ինչն անբավարար է. «Համայնքները պետք է առաջիկա երկուսուկես ամսում հավաքագրեն սեփական եկամուտների մոտ 44 տոկոսը։ Սա նշանակում է ամենօրյա, հետևողական աշխատանք»։

Նա նաև ընդգծել է, որ եկամուտների հավաքագրումը համայնքների ուղիղ պարտականությունն է, իսկ այդ միջոցները համայնքների զարգացման կարևոր նախապայման են։ Մարզպետը համայնքի ղեկավարներին հորդորել է պատասխանատվությամբ մոտենալ հարցին, իսկ բնակիչներին՝ լինել պարտաճանաչ։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է մարզում իրականացվող կապիտալ շինարարությանը։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Էմիլ Պետրոսյանը ներկայացրել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում ընթանում են 11 դպրոցի և 2 մանկապարտեզի կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 20 մլրդ 674 մլն դրամ արժողությամբ։

Բացի այդ, ավարտման փուլում են 27 դպրոցի վերանորոգման աշխատանքները՝ շուրջ 6 մլրդ 109 մլն դրամ արժողությամբ։ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անիի Սառնաղբյուր համայնքի մանկապարտեզները։

«Մենք մշտապես լինում ենք շինհրապարակներում։ Որակի առումով անորակ շինարարություն չենք ընդունելու։ Համայնքները պետք է հետևողական լինեն և համագործակցեն մեր աշխատակազմի ու տեսչական մարմինների հետ»,- ընդգծել է մարզպետը։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի փոխանցմամբ՝ 2025 թվականին ներկայացվել է 38 ծրագիր՝ 132 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը՝ 11 մլրդ 933 մլն դրամ։ Կառավարության համաֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 53,6%։ Այս պահի դրությամբ հաստատվել է 18 ծրագիր՝ 80 ենթածրագրերով։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում