Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ծանոթացել է նորարարական լուծումներով իրականացված կառուցապատման ծրագրին

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» (CBS) ընկերության կողմից կառուցված բնակելի համալիր՝ ծանոթանալու իրականացված քաղաքաշինական ծրագրին։ Շրջայցին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ հիմնադիր Արման Շվագիրը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցում բնակելի համալիրի կառուցման շրջանակում կիրառված նորարարական լուծումները, նոր գաղափարների իրագործման մոտեցումները։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է նորարական լուծումների կիրառման փորձի փոխանակումը ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնագիտական քննարկումների կազմակերպումը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ իրականացնել քաղաքաշինական ծրագրերը, շարունակաբար բարելավել քաղաքաշինական նորմերը և նպաստել կառուցապատման մշակույթի զարգացմանը։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին