1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Գագաթնաժողովը բացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
«Մենք միշտ ուրախ ենք մեր երկրում ողջունել ընկերներին և գործընկերներին, որոնց հետ մեզ միավորում են ընդհանուր շահերը և համագործակցության զարգացման ձգտումները», - նշել է Ռահմոնը՝ բոլորին մաղթելով արդյունավետ քննարկումներ և կառուցողական լուծումներ։
Միջոցառմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն այս տարվա աշխատանքի արդյունքները, կնախանշեն ապագայի նպատակները և կփոխանակեն կարծիքներ միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի վերաբերյալ։ Կընդունվի նաև փաստաթղթերի զգալի փաթեթ։
Փաշինյանը Տաջիկստան է մեկնել հոկտեմբերի 9-ին։