Մարզեր

Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 13։09-ին ահազանգ է ստացել, որ Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում կոյուղաջրի խողովակի անցկացման աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել և արգելափակվել է փոսում՝ տիղմի մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում