Եվրոպա

Google-ը Բելգիայում ՏՏ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում 5 մլրդ եվրոյի ներդրում կանի

1 րոպեի ընթերցում

Google-ը Բելգիայում ՏՏ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում 5 մլրդ եվրոյի ներդրում կանի

Google ընկերությունը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական ​​աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։

Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև աջակցել ընկերության այլ ծառայություններին, այդ թվում՝ քարտեզներին, Google Search-ին և Workspace-ին։

Google-ը նաև խոստացել է ֆինանսավորել Բելգիայում վերականգնվող էներգիայի նախագծերը՝ 365 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ակտիվորեն ավելացնում են իրենց ներդրումները Եվրոպայի տվյալների մշակման կենտրոններում։ Google-ը նախկինում հայտարարել էր Մեծ Բրիտանիայում երկու տարվա ընթացքում 5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6.68 միլիարդ դոլար) ներդրման մասին։ Ակնկալվում է, որ այս ներդրումը կստեղծի ավելի քան 8000 աշխատատեղ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում