Արայիկ Հարությունյանը պաշտոնապես ստանձնել է ՀՀ կառավարության անդամությունը Բաց կառավարման գործընկերության Ղեկավար կոմիտեում

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գլոբալ համաժողովին, որը կայացել է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։ Համաժողովին մասնակցել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, համաժողովը համախմբել է տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաջնորդների։ Միջոցառման նպատակն է քննարկել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերները, տեղեկատվության հուսալիության և ապատեղեկատվության խնդիրները, ինչպես նաև նորարար, թափանցիկ, մասնակցային և հաշվետու կառավարման արդյունավետ մոդելները։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԲԿԳ Ղեկավար կոմիտեի նիստին և պաշտոնապես ստանձնել ՀՀ Կառավարության անդամությունը կոմիտեում՝ դառնալով նախաձեռնության քաղաքականությունների մշակման մարմնի լիիրավ անդամ։ Այս նշանակալի քայլը վկայում է Հայաստանի Կառավարության շարունակական հանձնառության մասին՝ զարգացնելու բաց, ներառական և հաշվետու կառավարման մշակույթը, խթանելու քաղաքացիների մասնակցությունը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները։

Ըստ աղբյուրի՝ ԲԿԳ Ղեկավար կոմիտեում Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցել գլոբալ քաղաքական երկխոսությանը բաց կառավարման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ փոխանակելով լավագույն փորձառությունները և ներկայացնելով Հայաստանի բարեփոխումների արդյունքները միջազգային հարթակներում։

Հայերեն English Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը