Ռուբիոն իր բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է Գազայում և Ուկրաինայում իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Գազայի հատվածում խաղաղության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել ջանքերի ներդրումը ռուս-ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարն ընդգծել են Գազայում պատերազմն ավարտելու կարևորությունը՝ նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն իրագործելու միջոցով, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և կերաշխավորի, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դերակատարում չունենա պաղեստինյան կառավարման գործում», - նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը կարևորել են Ուկրաինայում խաղաղության հաստատումը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ​​ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար», - նշել են Պետքարտուղարության խոսնակի գրասենյակում։

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից