Պատահարներ

ՊՆ խոսնակը հերքել է  ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողների տուժելու վերաբերյալ լուրը

1 րոպեի ընթերցում

ՊՆ խոսնակը հերքել է  ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողների տուժելու վերաբերյալ լուրը

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ հավելելով, որ պատահարի հետևանքով մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի:

ՊՆ մամուլի քարտուղարը նաև հորդորել է ապատեղեկատվություն չտարածել:

Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 7 զինծառայող է տուժել, որոնցից մեկի  առողջական վիճակը ծանր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում