Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադարձնել իսրայելցի պատանդներին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ է արել անհապաղ վերադարձնել բոլոր պատանդներին՝ չառաջադրելով ոչ մի պայման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ։

«Ազատ արձակեք պատանդներին՝ առանց որևէ պայմանի և անմիջապես։ Վերջ դրեք բոլորի տառապանքներին։ Սա հումանիտար աղետ է, որի մասշտաբներն աներևակայելի են։ Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք խաղաղ բնակչությանը ստիպել, որ նրանք վճարեն իրենց կյանքով և ապագայով», - գրել է նա՝ դատապարտելով 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ 

Գուտերեշի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը Գազայի վերաբերյալ «ընձեռում է հնարավորություն, որից պետք է օգտվել՝ վերջ տալու այս ողբերգական հակամարտությանը»։ 

Հոկտեմբերի 7-ի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել աշխարհի մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ։

Մերձավոր Արևելք

Աշխարհի տարբեր ղեկավարներ անդրադարձել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին

Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը վերսկսված բանակցություններում Իսրայելից պահանջել է հրադադար և զորքերի դուրսբերում անկլավի բնակելի թաղամասերից՝ մինչև պատանդների փոխանակում սկսելը։ Ինչպես նշում է Maan գործակալությունը, արմատականները նաև պնդում են, որ պատանդների հետ փոխանակվող պաղեստինցի բանտարկյալների ցուցակներում ներառվեն իրենց վեց ամենահեղինակավոր կողմնակիցները, որոնք երկարատև և ցմահ բանտարկության պատիժ են կրում իսրայելական բանտերում։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ ՀԱՄԱՍ-ի այդ պահանջն առավել բարդ հարցերից մեկն է և կարող է դժվարացնել կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը:

Եգիպտոսում հոկտեմբերի 6-ից ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում պատանդների վերադարձի և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ։

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի