Եվրոպա

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ներում Կիևի դաշնակից երկրների բաղադրիչներ են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ներում Կիևի դաշնակից երկրների բաղադրիչներ են հայտնաբերվել

Ռուսաստանը շարունակում է իր զենքերի համար Ուկրաինայի դաշնակից երկրների արտադրության բաղադրիչներ ստանալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր սոցիալական էջերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա հոկտեմբերի 5-ի գիշերն իրականացված համակցված զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 549 զինատեսակ, որոնք պարունակել են արտասահմանյան արտադրության 102 785 բաղադրիչ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նիդեռլանդների ընկերություններից։ 

Ուկրաինայի նախագահը կոչ է արել ավելի արդյունավետ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

BBC-ն իր հերթին նշում է, որ Բրիտանիայի Բիզնեսի և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ վերջերս միջոցներ է ձեռնարկել այն բրիտանական ընկերությունների դեմ, որոնց արտադրանքը շարունակում է հայտնվել Ռուսաստանի ռազմական մատակարարումների շղթայում։ Ըստ գերատեսչության՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի առևտուրը ներկայում պատժամիջոցների տակ է գտնվում։ 

«Ռուսական զենքերում բրիտանական ընկերությունների մասերի առկայության մասին հաղորդագրությունները մենք չափազանց լուրջ ենք ընդունում», - մեջբերում է BBC-ն կառավարության խոսնակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում