Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գրադանավարի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գրադանավարի օրվա առթիվ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադանավարի օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը. 

«Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:

Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։

Այն մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները, ձևավորվում են գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։

Ձեր մասնագիտական ներուժի շնորհիվ պահպանվում է ոչ միայն գրավոր ժառանգությունը, այլև ամրանում է սերունդների միջև գիտելիքի ու արժեքների փոխանցման կամուրջը։ Այսօր, երբ թվային դարաշրջանը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է բերում, ձեր աշխատանքը ստանում է նոր բովանդակություն՝ դառնալով մշակութային նորարարության կարևոր օղակ։

Վստահ եմ, որ ձեր գիտելիքն ու ստեղծագործական կարողությունները շարունակելու եք օգտագործել ի նպաստ գրադարանային գործի զարգացման, գիտելիքի տարածման և ընթերցանության մշակույթի զորացման։

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ստեղծագործական ոգի և նոր հաջողություններ մեր մշակութային կյանքի հարստացման ճանապարհին»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում