Մասկը հայտնել է ամբողջությամբ արհեստական բանականության ստեղծած խաղ թողարկելու մասին
1 րոպեի ընթերցում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ղեկավարած xAI ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականության մշակմամբ, մինչև 2026 թվականի ավարտը կթողարկի խաղ, որն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մասկը գրառում է կատարել Х-ի իր էջում։
The XAI game studio will release a great AI-generated game before the end of next year https://t.co/F14rJXNzk9
— Elon Musk (@elonmusk) October 6, 2025
«хAI-ի խաղային ստուդիան մինչև հաջորդ տարվա ավարտ կթողարկի հիանալի խաղ՝ ստեղծված արհեստական բանականության կողմից»,- գրել է նա։
xAI ընկերությունը զբաղվում է Grok արհեստական բանականության մշակմամբ։