Ֆինլանդիայում բացվել է Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, Ռուսաստանի սահմանից ոչ հեռու, հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի բացումը: 

«Պետական պաշտպանության կազմակերպումը մեր կարևոր շահերից մեկն է։ Ռազմաօդային ուժերի և նավատորմի կազմակերպումն այնքան հրատապ հարց չէ, որքան ցամաքային պաշտպանության կազմակերպումը։ Մենք ցանկանում ենք, որ Ֆինլանդիայի տեսակետները լիովին հաշվի առնվեն, և որ ՆԱՏՕ-ն ցամաքային պաշտպանության մեջ ուժեղ լինի այստեղ՝ Սկանդինավյան երկրներում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Yle պորտալին տված հարցազրույցում ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակյանենը:

Ինչպես ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտարարել է ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Քրիս Գենտը, դաշինքի հրամանատարությունը Միկելիում երկու առաքելություն ունի. խաղաղ ժամանակ շտաբը պլանավորում և սինքրոնացնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործողությունները, այդ թվում՝ իրականացնում է համատեղ զորավարժությունների, ինչպես նաև խաղաղ ժամանակների այլ միջոցառումների պլանավորում, նախապատրաստում և անցկացում։ Պատերազմի ժամանակ այն Հյուսիսային Եվրոպայում գործող ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարն է:

Շտաբը գլխավորում է նորվեգացի Ուվե Սթաուրսեթը, ինչպես նաև ֆիննական բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմյակին: Շտաբը ենթակա է Նորֆոլկում ՆԱՏՕ-ի հրամանատարությանը: Միկելի են ժամանել սպաներ՝ յոթ երկրներից՝  Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Խաղաղ ժամանակ շտաբը կունենա մոտավորապես 50 մշտական ​​​​աշխատակից:

Հայերեն Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը