Եվրախորհրդարանը կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու առաջարկները

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու երկու առաջարկը. քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: 

«Արմենպրես»-փոխանցմամբ` այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Դելֆին Կոլարը։

«Այդ առաջարկները կներկայացվեն երկուշաբթի օրը, որին կհաջորդի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը, այնուհետև՝ քաղաքական խմբերի ներկայացուցիչների ելույթները։ Հինգշաբթի օրը տեղի կունենան երկու առանձին քվեարկությունները», - ասել է նա։

Հայերեն